19.05.2017|
13:20
Երկու օր առաջ ռուսական «Մատչ ՏՎ»-ն անդրադարձավ «Արարատ» ֆուտբոլային ակումբին: Օրեր առաջ Հենրիխ Մխիթարյանին նվիրված հեռուստաակնարկի ցուցադրումից հետո, իհարկե, հաճելի էր լսել մեր լեգենդար ակումբի անցյալի մասին անդրադարձը, սակայն նույնքան տխուր էր նրա այսօրի մասին պատմությունը, այդ պատմության հետահայացով մեր ֆուտբոլային տնտեսության կեղտոտ լվացքի խառնշտումը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ-«Արարատ» ֆուտբոլային ակումբ անմաքուր հարաբերությունների վերհանումը: